Զելենսկին Բայդենի հետ քննարկել է ՌԴ դեմ պատժամիջոցների շարունակման հարցերը
Քաղաքականություն
06.03.2022 | 10:49Շաբաթ երեկոյան կայացել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը։ Այս մասին Զելենսկին հայտնում է իր Թվիթերյան էջում կատարված գրառմամբ։
«Մշտական երկխոսության շրջանակներում ես ևս մեկ զրույց ունեցա Ջո Բայդենի հետ։
Օրակարգում ներառված էին անվտանգության, Ուկրաինայի ֆինանսական աջակցության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակման հարցերը»,-նշված է Զելենսկու գրառման մեջ։