Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի և ՀՀ դեսպանության աշխատանքի վերաբերյալ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների, դեսպանության կողմից կատարած և կատարվող աշխատանքների մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպանը հայտնել է, որ ներկա պահին Ուկրաինայի տարբեր՝ հյուսիսային, արևելյան և հարավային մասերում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մատույցներում շարունակվում են մարտերը: Նա նշել է, որ դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:

-Ի՞նչպես են ընթանում այժմ իրադարձություններն Ուկրաինայում: 

-Ներկա պահին Ուկրաինայի տարբեր՝ հյուսիսային, արևելյան և հարավային մասերում, այդ թվում մայրաքաղաք Կիևի մատույցներում շարունակվում են մարտերը: Մարտի 3-ին Բելառուսում տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որի արդյունքում ձեռք են բերվել որոշ հուսադրող պայմանավորվածություններ, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության դուրսբերման հումանիտար միջանցքների և դրանց գործարկման վայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Հայաստանը հայտնել է իր դիրքորոշումը այս հարցով  և մեծ հույսեր ունի, որ բանակցային սեղանի շուրջ հնարավոր կլինի խնդիրները հանգուցալուծել։

-Գիտենք, որ դեռեւս ռազմական գործողությունները սկսվելուց առաջ Կիեւում որոշ դեսպանություններ տարհանեցին նախ դիվանագետների ընտանիքի անդամներին, ապա դիվանագետներին։ Ինչպիսի քաղաքականություն է որդեգրել այս առումով Հայաստանը։

-Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը եղել է այն եզակի դեսպանություններից (Կիևում կա 100 դիվանագիտական ներկայացուցչություն), որը ռազմական գործողությունների մեկնարկի պահից ամբողջ կազմով գտնվել է Կիևում և իրականացրել է իր գործառույթները ողջ ծավալով։ Դեսպանությունը նաև մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների, այլ երկրների քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերի և տեղական իշխանությունների հետ:

Պայմանավորված Կիևի շուրջ իրավիճակի վատթարացմամբ, անվտանգության ապահովման նկատառումներից և Կիևում աշխատանքն իրականացնելու անհնարինությունից ելնելով՝ ՀՀ ԱԳ նախարարի որոշմամբ դեսպանը և դիվանագիտական անձնակազմը տեղափոխվել և մարտի 4-ից ժամանակավորապես աշխատում են Լվով քաղաքից: Ներկա պահին Լվովում արդեն բացվել է հյուպատոսական կետ՝ ՀՀ քաղաքացիներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Վաղվանից հյուպատոսական կետ կբացվի նաև Ուժգորոդում։

-Ի՞նչ է անում դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին օգնելու համար։

-Դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:

Դեսպանությունը, համեստ հնարավորությունների սահմանում, Ուկրաինայում հայ համայնքի հետ միասին, օգնել է այն մարդկանց, որոնք ցանկացել են լքել իրենց տները, քաղաքները։ Հարկ է հաշվի առնել կարևոր մի հանգամանք. Ուկրաինայում է բնակվում մի քանի հարյուր հազար հայ և նրանց զգալի մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Սա ասում եմ, որ պատկերացնեք, թե ինչ ռեժիմով և ծանրաբեռնվածությամբ է գործել դեսպանությունը Կիևում․ անդադար զանգեր (պատասխանել ենք մի քանի հազարին հասնող զանգերի), քաղաքացիների տասնյակ այցելություններ ու օժանդակության դիմումներ։ Որևէ դեսպանություն, ոչ թե մեր նման՝ համեմատաբար փոքր, այլ շատ ավելի մեծ, չուներ այն ծավալի ծանրաբեռնվածությունը, որքան ունեցել է մեր դեսպանությունը` հաշվի առնելով համայնքի մեծությունը և դիմումների քանակը։

Եվ ամբողջ այս աշխատանքը կատարվել է պատերազմական իրավիճակում․ օրվա ընթացքում 10-15 անգամ հնչող օդային տագնապի ազդանշանների, պայթյունների, կրակոցների, խստագույն պարետային ժամի պայմաններում։ Դեսպանության դիվանագետներից երկուսը պատերազմի առաջին օրերից սկսած գիշերել են ապաստարաններում, պատսպարվելով շուրջբոլորը տեղի ունեցող պայթյուններից ու կրակոցներից և հաճախ հենց ապաստարանից շփվել են մեր հայրենակիցների հետ, ընդունել զանգեր ու տվել խորհուրդներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։