Արևմուտքի երկրների ԱԳ նախարարները հավաքվելու են Բրյուսելում՝ քննարկելու՝ ինչ անել «Պուտինի ռազմական մեքենայի հետ». BBC

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Բրյուսելում հավաքվելու են  Արևմտյան երկրների ԱԳ նախարարները՝ քննարկելու Ուկրաինայում ռազմական գործողությունները և համակարգելու հետագա քայլերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սպասվում է, որ նախարարները նոր ուղիներ են փնտրելու Ուկրաինային աջակցության՝ միաժամանակ չթուլացնելով Մոսկվայի վրա ճնշումը։

Հերթով ելույթ կունենան ՆԱՏՕ-ի, G7-ի (Մեծ յոթնյակի) և Եվրամիության արտաքին գործերի նախարարները, որոնք կքննարկեն, թե ինչ հետագա քայլեր կարող են ձեռնարկել:

ՆԱՏՕ-ն կդիտարկի  դաշինքի արևելյան սահմաններում իր զորախմբի ներկայության հետագա ուժեղացման հնարավորությունը։ Օրակարգում է նաև,  մասնավորապես, Վրաստանին, Մոլդովային և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չհանդիսացող այլ երկրներին աջակցություն ցուցաբերելու հնարավորության հարցն է։

Նախարարները կգնահատեն նաև Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը՝լսելով իրենց ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային, որն, ինչպես հայտնի է, առաջին հերթին օգնություն էխնդրել ՀՕՊ համակարգերի ուժեղացման համար, որոնք պաշտպանում են ուկրաինական քաղաքները ավերիչ օդային հարվածներից:

Նախօրեին էլ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասսը հայտարարել էր լրագրողներին, որ ուրբաթ օրվա բանակցությունները պետք է «ցուցաբերեն Ուկրաինային վճռական աջակցություն» և միաժամանակ «գտնեն այն հարցի պատասխանը, թե ինչ անել «Պուտինի ռազմական մեքենայի հետ»»։

Դիվանագետների խոսքով՝ հիմա գլխավոր նպատակը՝ Արևմուտքի դիրքերի  միասնության ամրապնդումն է, քանի Ռուսաստանի հետ համագործակցելը ներկայում «շատ ծանր է»։

Էմմա Չոբանյան