Հիբրիդային բազմակի հարվածներ են լինելու մեզ․ փլատակների տակ չմնա՛նք, պիտի դիմանանք և դիմադրենք․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի հետ։

-Պարո՛ն Հայրապետյան, Դուք կարծիք եք հայտնում, որ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած և հենց այս պահին ընթացող պատերազմի ու 2020-ին Արցախի դեմ ռազմական հանցագործողություններով լի պատերազմի միջև կապ կա։ Ո՞րն է դա։

-Ռուսները եթե մեզ հետ պայմանագիր ստորագրած չլինեին, լեզուս չէր պտտվի, ասեի՝ «դավաճան են»։ Մարդը և ազգը կարող է միայն իր կոչմանը դավաճանել, դավաճանը նա է, որ իր էությանն է դավաճանում։ ՌԴ-ն դավաճանել է իր ստորագրությանը՝ մեզ հետ ուներ մեծ պայմանագիր, որին դավաճանել է, այդքանով դավ էր պատերազմը։ ՌԴ-ի այսօրվա նպատակն է աշխարհում իր դերակատարությունը վերականգնել և դա պիտի լիներ արևմտյան ճակատում՝ Ուկրաինայում։ Եվ որպեսզի երկորդ ճակատ չլինի, Ռուսաստանը հարավային ճակատն ապահովագրեց երկու տարի առաջ։ Թուրքերին կանչեց, ասեց․ «Ի՞նչ եք ուզում, որ հանկարծ, երբ որ ես զբաղված կլինեմ, այս սահմանում ես ռեսուրս վատնելու, մարդիկ պահելու խնդիր չունենամ, Կովկասից հեռացողը չեմ», և թուրքն ասաց՝ «Ուզում եմ սա տաս եղբորս՝ Ադրբեջանին, ես էդտեղ հենակետեր ու դիտակետեր ունենամ», ճարահայտյալ ասաց․ «Համաձայն եմ, արի»։ Ո՞նց անենք, որ խաղաղ լինի․ բեմադրեցին պատերազմի այս իմիտացիան։
-Ինչո՞ւ եք համարում, որ 2020-ի սեպտեմբերի Արցախի դեմ պատերազմը իմիտացիոն էր։
-Եթե իրական պատերազմ լիներ մեր և ադրբեջանցիների միջև, բացառված է, որ մենք այս զոհերն ու կորուստներն ունենայինք և հետևանքներն այսպիսին լինեին։ Իմ բարեկամներից մեկն ասաց՝ «Ես ավելի շատ վախենում եմ պատերազմի իմիտացիայից, ոչ թե պատերազմից, որովհետև զոհերն ավելի շատ են լինելու»։ Հիմա Ռուսաստանն ապահովագրեց դա, հետո գնաց Ուկրաինայի, Արևմուտքի դեմ պատերազմի։ Հիմա նկատել եք,չէ՞, արդեն՝ ադրբեջանցիների կողմից շարժում չկա, հանգիստ են, մեր հանդեպ կրակոց, որևէ սահմանային միջադեպ չկա։
Ադրբեջանը կարողացավ պահը լավ օգտագործել։ Առաջիկայում էլի այդպիսի պահեր կլինեն, մերոնք էլ են պարտավոր պահն օգտագործել։ Ադրբեջանը շահեկան վիճակում է հանդես գալու առաջիկայում, տնտեսապես հզորանալու է, եթե Արևմուտքը լուրջ սանկցիաներ չկիրառի։ Մենք շատ վտանգավոր վիճակում ենք, մենք պետք է կարողանանք ակտիվ չեզոքություն պահպանել, որևէ կողմից հայտարարված զորակոչիկ չլինենք։
-Չպե՞տք է հաշվարկել այն վնասները, որոնք կարող ենք կրել։ Անհրաժեշտ է ծրագրեր մշակել, դիմադրության հնարավորություններ ստեղծել, կանխատեսելով՝ Ռուսաստանի հաղթանակի կամ պարտության պարագայում ՀՀ-ի հետ ի՞նչ կարող է տեղի ունենալ, և նույնը՝ Արևմուտքի։
-Սա շատ երկար է տևելու։ Ժամանակավորապես, որոշակի արտաքուստ հաղթանակներ է ունենալու ՌԴ-ն, արտաքուստ Ուկրաինան Աֆղանստանի է վերածվելու, Իրաքի է վերածվելու, մենք դա տեսնելու ենք, բայց վերջնարդյունքում՝ խավարը չի կարող հաղթել լույսին, նա պարտություն է կրել։ Ռուսական ներկա մտայնությունը խավարինն է, նա պարտություն է կրելու, արևը ծագելու է։ Պարզապես մինչև լուսաբաց ապրել է պետք, մանավանդ՝ մեզ նման փոքրիկ ժողովուրդը։ Հիբրիդային բազմակի հարվածներ են լինելու մեզ պիտի փլատակների տակ չմնանք, պիտի դիմանանք և դիմադրենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան