Համաշխարհային բանկը դադարեցրել է բոլոր ծրագրերը ՌԴ-ում և Բելառուսում

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է, որ դադարեցնում է բոլոր ծրագրերը Ռուսաստանում և Բելառուսում՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից և «Ուկրաինայի ժողովրդի դեմ թշնամական գործողություններից» հետո, գրում է VOA-ն։

Բանկի հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանում նոր վարկեր և ներդրումներ չի հաստատել 2014 թվականից ի վեր՝ Ղրիմը ՌԴ-ին միացնելուց հետո։

Միևնույն ժամանակ, բանկը հայտնել է, որ Բելառուսին չի հաստատել նոր վարկեր 2020 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց երկրի նկատմամբ՝ վիճելի նախագահական ընտրությունների պատճառով:

Կազմակերպության կայքում նշվում է, որ Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի ծավալը Բելառուսում 2020 թվականին կազմել է 308 միլիոն դոլար։ Ակտիվ ծրագրերը ներառում են կենսազանգվածով ջեռուցման ծրագիրը, անտառտնտեսության զարգացման աշխատանքները և կրթական համակարգի արդիականացումը:

1990-ականների սկզբից Համաշխարհային բանկն ավելի քան 16 միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Ռուսաստանին: Վերջին հաստատված նախագծերը ներառում էին 2013 թվականին Հյուսիսային Կովկասում երիտասարդական ծրագիրը և 2010 թվականին մեկնարկած մշակութային ժառանգության պահպանման ծրագիրը, ասվում է հաղորդագրությունում:

Տաթև Ֆռանգյան