ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կհանվեն, եթե Մոսկվան դադարեցնի պատերազմը․ Նուլանդ

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցները կհանվեն այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունները։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

«Պատժամիջոցները կավարտվեն, եթե Ռուսաստանն ավարտի պատերազմը ու օգնի վերակառուցել Ուկրաինան, վերականգնի խաղաղությունը ու ճանաչի այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա գոյություն իրավունքը»,-ասել է Նուլանդը՝ ընդգելով, որ ռուսական իշխանությունը հիմա փաստացի ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը։

ԱՄՆ պաշտոնյան նաև խոսել է ՌԴ-ի անվտանգության պահանջների մասին։

«Մենք պատրաստ էինք խոսել Ռուսաստանի առաջ քաշած հարցերի մեծ մասի շուրջ, ամենի ինչ մասին… Մենք նույնիսկ հայտարարեցինք, որ երբեք մտադրություն չենք ունեցել հարձակողական զինատեսակներ տեղակայել Ուկրաինայում։ Բայց մենք չէինք պատրաստվում այլ երկրի պատմել, թե ինչպես և ում հետ ենք մտադիր դաշինք կազմել։ Եվ մենք չէինք պատրաստվում թույլ տալ, որ Ռուսաստանը որոշումներ կայացնի ՆԱՏՕ-ի փոխարեն»,-ասել է Նուլանդը։

«21-րդ դարում, երբ կա գործողությունների դիվանագիտական տարբերակ, չկա արդարացում այլ երկիր ներխուժման համար»,-ասել է Նուլանդը՝ մերժելով այն թեզը, որ այս հակամարտության համար հիմքեր է ստեղծել Արևմուտքը։

Ամերիկացի դիվանագետն ասել է, որ Ուկրաինան զրո վտանգ է ներկայացրել ՌԴ-ի համար, ինչպես նաև ՆԱՏՕ-ն։ Նուլանդը նաև Մոսկվային մեղադրել է Ուկրաինան ՌԴ-ի մեջ վերաինտեգրելու ու Սովետական Միությունը վերստեղծելու փորձի մեջ։

 

Էմմա Չոբանյան