ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր բոլոր դաշնակիցներին ու իր տարածքները ՌԴ հարձակումից․ Բլինքեն

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Բրյուսելում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամները համախմբվել են՝ ամրապնդելու անդամ երկրների անվտանգությունը, քանի դեռ ՌԴ-ն շարունակում է իր ռազմական գործողությունները, գրում է The Washington post-ը:

NDTV-ի փոխանցմամբ էլ՝ Բլինքենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր բոլոր դաշնակիցներին ու իր տարածքները ՌԴ հարձակումից։

«Մեր դաշինքը պաշտպանական է։ Մենք հակամարտություն չենք փնտրում։ Սակայն եթե հակամարտությունը գա մեզ մոտ, մենք պատրաստ ենք դրան ու կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր մատնաչափը»,- ասել է նա՝ դատապարտելով ՌԴ կողմից Ուկրաինայում խաղաղ բնակչության թիրախավորումը։

«Յուրաքանչյուր դաշնակից այս կամ այն կերպ օգնության է հասնում Ուկրաինային։ Յուրաքանչյուր դաշնակից այս կամ այն կերպ օգնում է ուժեղացնել ՆԱՏՕ-ն»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի քննարկումից հետո Բլինքենը կհանդիպի ԵՄ պաշտոնյաների հետ ու կմասնակցի դաշինքի արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը՝ Կանադայի ու Մեծ Բրիտանիայի իր դաշնակիցների հետ միասին։ Ուկրաինայի արտգործնախարարը ևս կմասնակցի հանդիպմանը։ Բրյուսելից ամերիկացի պաշտոնյան կմեկնի Մոլդովա, Լեհաստան և Բալթյան երկրներ։

 

Տաթև Ֆռանգյան