Ռուսաստանում կպատժեն ԶՈՒ-ի վերաբերյալ «կեղծ լուրերի տարածման համար»

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

ՌԴ Պետդուման միաձայն և միանգամից երեք ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխությունները, որոնք պատիժ են սահմանում «ՌԴ ԶՈՒ-ի գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելու համար» , գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Կեղծ տեղեկություններ» տարածելու պատասխանատուներին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։
Եթե կեղծիքը տարածվում է կազմակերպված խմբի կողմից կամ ուղեկցվում է ապացույցների կեղծմամբ, առավելագույն պատիժը կհասնի 10 տարվա ազատազրկման։ Եթե ոչ հավաստի տեղեկությունների տարածումը լուրջ հետեւանքներ առաջացնի, ապա   սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Պետդուման նաև օրենք է ընդունել, որը նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերի համար։
Բացի այդ, փոփոխությունները նախատեսում են նաև ՌԴ զինված ուժերի վարկաբեկման արգելք։ Այս կարգի առաջին խախտումը կհանգեցնի վարչական պատասխանատվության, իսկ երկրորդը՝ արդեն քրեական՝ 100-ից 300 հազար ռուբլու չափով տուգանքի կամ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկման։
Ավելի վաղ Ռոսկոմնադզորը հայտարարել էր, որ ռուսական լրատվամիջոցները ռազմական գործողությունները պետք է լուսաբանեն միայն ռուսական պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվության հիման վրա։ Գերատեսչությունը լրատվամիջոցներից պահանջել է հեռացնել հոդվածները, որոցում Ուկրաինայում տեղի ունեցողը «պատերազմ» կամ «հարձակում» են անվանել, և արդեն արգելափակել է մի քանի ռուսական անկախ լրատվամիջոցներ։

Տաթև Ֆռանգյան