Զապորոժիեի ատոմակայանի տարածքում մարտերը դադարեցվել են․ Էներգոդարի քաղաքապետ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Էներգոդարի քաղաքապետը, որտեղ գտնվում է Զապորոժիեի ատոմակայանը, հայտարարել է, որ ատոմակայանի տարածքում մարտերը դադարեցվել են։ Ատոմակայանում բռնկված հրդեհը մարվել է. մինչ այս ատոմակայանը մի քանի ժամ գնդակոծվել է։

Ուկրաինական ծառայությունների տվյալներով՝ հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել վարչական ուսումնական շենքի երրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Առավոտյան Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները կանգնեցրել են կրակի տարածումը, և այն տեղայնացվել է 2 հազար քմ տարածքում, իսկ տեղական ժամանակով ժամը 06:20-ին մարվել է։

Ավելի վաղ Դմիտրի Օռլովը հայտնել էր, որ ուրբաթ գիշերը շարունակաբար գնդակոծվել են մոտակայքում գտնվող Զապորոժիեի ատոմակայանի շենքն ու բլոկները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում։ Նրա խոսքով՝ ատոմակայանում կան վիրավորներ։

«Ռուսական բանակը բոլոր կողմերից գնդակոծում է Զապորոժիեի ԱԷԿ-ը՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը»,- թվիթերում գրել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Հրդեհն արդեն բռնկվել է, եթե այն պայթի, ապա 10 անգամ ավելի մեծ կլինի, քան Չեռնոբիլը, Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի կրակը, թույլ տա հրշեջներին, ստեղծել անվտանգության գոտի»,- հորդորել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Ուկրաինական ծառայությունների տվյալներով՝ հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել վարչական ուսումնական շենքի երրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերում։

Ինչպես հաղորդվում է, հրետակոծության պատճառով հրշեջները չեն կարողացել վերացնել հրդեհը, որը բռնկվել է կայանից դուրս գտնվող  ուսումնավարչական շենքում։
Առավոտյան ժամը չորսի կողմերում Զապորոժիեի ատոմակայանի խոսնակ Անդրեյ Տուզը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է, որ հրթիռակոծությունը դադարեցվել է, սակայն իրավիճակը ծայրահեղ անորոշ է։

«Եվրոպան հիմա պետք է արթնանա, այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, հենց հիմա ատոմային բլոկներին են կրակում, ջերմային պատկերներով հագեցած տանկեր են, այսինքն՝ գիտեն, թե որտեղ են կրակում, սրան էին պատրաստվում», – ասել է ուկրաինական պետության ղեկավարը։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին նաև հայտարարել է, որ շտապ կապ է հաստատել եվրոպացի առաջնորդների՝ Ջո Բայդենի և ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ։
Հինգշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ խորհրդակցում է ուկրաինական իշխանությունների հետ՝ հնարավորինս լավագույն օգնություն ցուցաբերելու համար երկրի չորս ատոմակայաններում անվտանգության պահպանումը ներկայիս դժվարին միջավայրում:

 

Տաթև Ֆռանգյան