Զապորոժիեի ԱԷԿ-ում գնդակոծությունից հետո բռնկված հրդեհը տեղայնացվել է

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում բռնկված հրդեհը տեղայնացվել է, հրդեհի տարածքը կազմել է 2000 քմ։ Նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան, գրում է Նաստոյաշչայա վրեմյան։

Տեղեկացվում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ճառագայթային ֆոնի փոփոխություն ներկայումս չի գրանցվել, ԱԷԿ-ի հիմնական սարքավորումներն ու էներգաբլոկները մնում են անձեռնմխելի:

Մարտի 3-ի, լույս 4-ի գիշերը, ըստ Ուկրաինայի իշխանությունների, ռուսական զորքերը գնդակոծել են Զապորոժիեի ատոմակայանը։ Հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել էներգաբլոկներից մեկի մոտ և ուսումնական շենքում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է միասնական էներգահամակարգից երրորդ էներգաբլոկի անջատման մասին։

Հիշեցնենք, որ Factor.am-ի հետ զրույցում Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի գերմանացի վերլուծաբան Անդրեաս Ումլանդն ասել էր․ «Մարտեր են ընթանում եվրոպական տարածաշրջանի ամենամեծ ատոմակայանի շուրջ, եթե այստեղ ինչ-որ բան պատահի, արդեն ոչ մեկին սոլիդարություն պետք չի լինի»։

Տաթև Ֆռանգյան