Yandex-ի ու «Տինկոֆֆ» բանկի հիմնադիրները դադարել են դոլարային միլիարդատեր լինելուց

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Yandex-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժն այլևս դոլարային միլիարդատեր չէ։ Forbes-ը նրա ներկայիս կարողությունը գնահատում է 580 միլիոն դոլար։ Forbes-ի վերջին վարկանիշում, որը հրապարակվել է անցյալ տարվա գարնանը, Վոլոժի կարողությունը գնահատվել է 2,3 միլիարդ դոլար, իսկ գագաթնակետին՝ 2,6 միլիարդ դոլար, գրում է ամերիկյան Forbes-ը։

Վերջին երեք ամսվա ընթացքում Վոլոժի կարողությունը նվազել է 2 միլիարդ դոլարով: Միայն փետրվարի 24-ին, այն օրը, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց «ռազմական գործողության» մասին Ուկրաինայում, միլիարդատիրոջ կապիտալը նվազել է 400 միլիոն դոլարով:

Yandex-ի բաժնետոմսերը «ռազմական գործողության» առաջին օրը փլուզվեցին Nasdaq-ում գրեթե 59%-ով: Փետրվարի 25-ից հետո ԱՄՆ ֆոնդային բորսան դադարեցրել է ռուսական բաժնետոմսերի առևտուրը։

«Տինկոֆֆ» բանկի հիմնադիր Օլեգ Տինկովը նույնպես դադարել է դոլարային միլիարդատեր լինելուց այն բանից հետո, երբ Լոնդոնում TCS Group-ի արժեթղթերը «ռազմական գործողության» մեկնարկից հետո ընկել են 90%-ով։ Մարտի 1-ի երեկոյան Forbes-ը Տինկովի կարողությունը գնահատել է 820 միլիոն դոլար, ինչը 5,5 անգամ պակաս է Forbes 2021-ի վերջին վարկանիշային աղյուսակի գնահատականից (4,7 միլիարդ դոլար):

Տաթև Ֆռանգյան