2021թ.-ին խոշտանգման, վատ վերաբերմունքի դրսևորումների դեպքերով քննվող քրգործերն ավելացել են. Դատախազություն

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 341-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվել է 156 քրեական գործ, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 10 տոկոսով, որոնցից 64-ի վարույթը կարճվել է 2020թ.՝ 80, 31-ի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Քննված քրեական գործերից կոնկրետ խոշտանգման հանցակազմով 2021թ. քրեական հետապնդում հարուցվել է 1 անձի նկատմամբ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Վարույթները կարճելու որոշումները մեծամասամբ պայմանավորված են եղել նրանով, որ հանցագործություններ կատարած անձինք իրենց մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով իշխանության տարբեր մարմիններին բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացրել իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին: Խոշտանգման փաստով քննված քրեական գործերի նախաքննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնությունը) տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, որից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների և պնդումների մասին քննությունը օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրա պատշաճ արագությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին դեռևս 2020թ. օգոստոսին հանձնարարվել է խոշտանգման ենթարկված անձանց բողոքները և պնդումներն անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ուղարկել ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ներկայում ՀՀ ԱԱԾ) ուղարկելու հարցը քննարկելու համար:

Վարույթում քննված՝ վերոնշյալ բնույթի քրեական գործերով դատախազական պատշաճ հսկողության պայմաններում ապահովվել է գործերի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը: Շեշտադրումը կատարվել է խոշտանգման դատական պրակտիկայի ձևավորման վրա, որի տեսանկյունից 2021թ. եղել է առանձնահատուկ:

Մասնավորապես, 2021թ. ընթացքում ՀՀ Հճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի շրջանակում լուծվել է խոշտանգման հանցակազմը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բռնությամբ ուղեկցված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմից ճշգրիտ սահմանազատելու խնդիրը (Արմեն Հովհաննիսյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0558/01/18 քրեական գործով 2021թ. հոկտեմբերի 15-ի որոշումը): Վերջինս էական նշանակություն ունի նմանատիպ գործերով նախաքննության ընթացքում հանցավոր արարքներին ճիշտ քրեաիրավական որակում տալու տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանն այդ կարևոր որոշմամբ գտել է, որ խոշտանգման արդյունքում անձի առողջությանը կարող է նույնիսկ առհասարակ վնաս չպատճառվել. տվյալ դեպքում կարևոր է ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառումը: Ավելին, իրավապահի կողմից իր հսկողության տակ գտնվող անհատին հասցված ապտակը դատարանը դիտում է որպես խոշտանգման դրսևորում, լուրջ հարձակում անձի արժանապատվության վրա, քանի որ դեմքին հասցված ապտակն ազդում է անձի մարմնի այն մասի վրա, որն արտահայտում է նրա անհատականությունը, դրսևորում նրա սոցիալական ինքնությունը:

Բացի այդ, հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի դրսևորումների քրեականացումից հետո, առաջին անգամ 2021թ. դատարանում կայացվել է այդ հանցակազմով առաջին մեղադրական դատավճիռը, որը ևս նախադեպային կարևոր նշանակություն ունի դատարանում քննվող նմանատիպ գործերի լուծման տեսանկյունից: Մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցները հիմնավորված համարելով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ոստիկանության երկու աշխատակից մեղավոր են ճանաչվել խմբի կազմում խոշտանգում կատարելու համար և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով:
Ավելին՝ խոշտանգման նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելու հիմնավորմամբ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ընդունվել է վարույթ: Խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վճռաբեկ դատարանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվրոպական դատարանի առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը:

Ոստիկանության բաժիններում քաղաքացիներին խոշտանգումներից զերծ պահելու հետ կապված որոշ խնդիրների լուծման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել նաև կոնկրետ նախաձեռնություններով: