Բլինքենը մեկնում է Եվրոպա

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ մեկնում է Եվրոպա՝ վերահաստատելու Վաշինգտոնի աջակցությունն Ուկրաինային, գրում է VOA-ն:

«Չհիմնավորված, չհրահրված և չարդարացված պատերազմում» ուկրաինացի ժողովրդի խիզախությունը ոգեշնչում է ողջ աշխարհին, ասել է Բլինքենը։ ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ-ը «կաջակցի Կիևի դիվանագիտական ջանքերին՝ հրադադարի հասնելու և ռուսական զորքերը Ուկրաինայից դուրս բերելու համար»:

«Եթե կան դիվանագիտական քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել, որոնք ուկրաինական կառավարության կարծիքով կարող են օգտակար լինել, մենք պատրաստ ենք դրանք ձեռնարկել՝ շարունակելով աջակցել Ուկրաինայի՝ իրեն պաշտպանելու կարողությունը», – ասել է նա։

Բլինքենի այց Բրյուսել նախատեսված է այսօր․ նա կհանդիպի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ:
ԱՄՆ պետքարտուղարը կքննարկի «ռուսական ներխուժմանը գլոբալ արձագանքը, ներառյալ դաշնակիցների և գործընկերների գործողությունների հետագա համակարգումը ՝ Ռուսաստանին լուրջ տնտեսական ծախսեր պատճառելու համար», ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Այնտեղից նա կմեկնի Լեհաստան, որն ընդունել է ավելի քան 450 հազար ուկրաինացի փախստականների։ Բլինքենը կանգ կառնի նաև Մոլդովայում, որը նույնպես ընդունել է հազարավոր փախստականների։ ԱՄՆ պետքարտուղարը կայցելի նաև Բալթյան երկրներ։ ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրների ղեկավարներն իրենց  մտահոգություն են հայտնել ՌԴ ռազմական գործողությունների կապակցությամբ։
ՆԱՏՕ-ն խոստացել է ուժեղացնել իր ռազմական ռեսուրսները Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, ինչպես նաև Լեհաստանում և Ռումինիայում։

Տաթև Ֆռանգյան