Եթե Փաշինյանի ասած «թալանչի» բառն ինձ էր վերաբերում, ապա դատարանում այդ հարցը կպարզենք. Վահե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

«Երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի ունեցավ հերթական էլեմենտար մանիպուլյացիոն քայլը,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ՊԵԿ հայտարարությանը, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գործադիր մարմնի ղեկավարի անձնական միջոցներից վճարվել է 15 մլրդ դրամ հարկային պարտավորություն, Վահե Հակոբյանը հարց բարձրացրեց, թե ինչու ՊԵԿ-ը չի հրապարակել անունը։

«Նիկոլ Փաշինյանը երեկ ասում էր՝ գլուխները կախ բերել են, մուծել են և այլն։ Հարց՝ ո՞վ է բերել, մուծել, ո՞ւմ գլուխն է եղել կախ,  ինչի՞ հետևանքով է բերել, մուծել, ի՞նչ թալանի մասին է խոսքը, ո՞ւմ է  դա առհասարակ վերաբերվում։ Համոզված եմ, որ ՊԵԿ-ը  հատուկ որևէ անուն չի հրապարակել, ինչով հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանին այս  թեման բարձրացնել պոպուլիստական մակարդակի և իր հերթական ամպագոռգոռ հայտարարություններն անել»,- ասաց Վահե Հակոբյանը։

Նա նաև հավելեց, որ հարց է ուղղելու Փաշինյանին, թե ո՞ւմ նկատի ուներ երեկ ԱԺ-ում «թալանչի» ասելով։ «Եթե ինձ էր վերաբերում,  մենք մեր հարաբերություններն արդեն կպարզենք դատարանում… Ինքը, ինչպես միշտ, խոսեց վերացական»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ ինքը օգոստոսի 2-ից որևէ առնչություն չունի  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հետ։

«Ինչ վերաբերում է ինձ վերագրվող փայամասին, արդեն հոգնել եմ ասել՝  երբևէ չեմ ունեցել որևէ փայամաս այդ հիմնարկում։  Մինչև 2016 թվականն աշխատել եմ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 2019 թվականից  խորհրդի անդամ։ Սրանք տարբեր ինստիտուտներ են՝  խորհուրդ, բաժնետեր, գործադիր մարմին»,- ասաց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: