Նոբելյան մրցանակակիրները դեմ են հանդես եկել Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմին

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Նոբելյան մրցանակի 160 դափնեկիրներ սուր քննադատության են ենթարկել Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում և կոչ արել Մոսկվային՝ զորքերը դուրս բերել երկրից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սա նման է նրան, ինչպես նացիստական Գերմանիան 1939 թվականին հարձակվեց Լեհաստանի և 1941-ին՝ Խորհրդային միության վրա։ ՌԴ կառավարությունը, նախագահ Պուտինի ղեկավարմամբ, սկսել է չհիմնավորված ռազմական ագրեսիա, պատերազմ հարևան պետության՝ Ուկրաինայի դեմ»,- ասվում է ՌԴ-ի կառավարությանն ուղղված Նոբելյան մրցանակակիրների բաց նամակում, որը հրապարակվել է Nobel Campaingns կայքում։

«Մենք միասնաբար դատապարտում ենք ռազմական գործողությունները և նախագահ Պուտինի կողմից Ուկրաինայի գոյության օրինականության ժխտումը: Ռուսական ներխուժումը գալիք տասնամյակների ընթացքում արատավորելու է ՌԴ միջազգային հեղինակությունը: Այն խոչընդոտ կդառնա նրա տնտեսական զարգացմանը և դժվարությունների աղբյուր՝ իր ժողովրդի համար: Սահմանված պատժամիջոցները կսահմանափակեն տաղանդավոր և աշխատասեր ռուսների տեղաշարժի ազատությունն ամբողջ աշխարհում։ Ինչո՞ւ պատ կառուցել Ռուսաստանի և աշխարհի միջև»,- ասվում է նամակում։

Նշվում է նաև, որ արդեն հարյուրավոր ուկրաինացի և ռուս զինվորականներ, խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ են զոհվել։

«Մենք համախմբվել ենք՝ Ռուսաստանի կառավարությանը կոչ անելով դադարեցնել ներխուժումն Ուկրաինա և դուրս բերել զորքերը Ուկրաինայից»,- նշվում է բաց նամակում։

Էմմա Չոբանյան