Փակել եմ հաշիվներս ու դուրս եկել․ ՌԴ-ից մեծ թվով քաղաքացիներ Հայաստան են գալիս․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ուկրաինայում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ վերջին օրերին Ռուսաստանից Հայաստան են ժամանում մեծ թվով Ռուսաստանի, ինչպես նաև՝ ՌԴ-ում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ։ Մի մասը մտադիր է առժամանակ մնալ Հայաստանում, մի մասն էլ Հայաստանը որպես տարանցիկ երկիր է օգտագործում՝ Վրաստան գնալու համար։ Factor TV-ն այսօր օդանավակայանում զրուցել է Մոսկվա-Երևան հերթական չվերթի ուղևորներից մի քանիսի հետ։

«Ես հիմա Թբիլիսի եմ ուղևորվում, իմ ընկերներն էլ են այնտեղ, իսկ հարազատներս Ուկրաինայում են և չեն կարողանում դուրս գալ, ապաստարաններում են։ Ես ուկրաինական անձնագիր ունեմ։ Չնայած վերջին տարիներին Ռուսաստանում եմ ապրել, բայց հիմա այլևս չեմ վերադառնա Ռուսաստան։ Չեմ ուզում այդ երկրի հարկատուն լինել, փակել եմ բոլոր հաշիվներս ու դուրս եկել, այլևս չեմ վերադառնա։ Իմ ծանոթներից շատերն են այս օրերին լքել Ռուսաստանը»,- պատմեց մեր զրուցակիցներից մեկը։

«Ես ուկրաինական անձնագիր ունեմ, մայրս Կիևում է, ես ուկրաինուհի եմ, բայց ապրում էի Ռուսաստանում։ Անհանգստանում եմ մորս համար, նա ապաստարանում է և չի կարողանում դուրս գալ։ Իհարկե, Ռուսաստանում կռիվ չկա, ավելի հանգիստ է, բայց ես այլևս չէի կարող մնալ այդ երկրում։ Հույս ունեմ, որ այս ծանր պայմաններում մեզ այստեղ կմխիթարեն»,- պատմեց մեկ այլ ուղևոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան