16 ժամ աշխատող, բայց 400 հազար դրամ ստացող դատավորը չի կարող նորմալ դատավոր լինել. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց դատավորների, քննիչների, դատախազների կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Factor.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ ներկայումս դատավորների, քննիչների, դատախազների կենսաթոշակային տարիք է համարվում 63 տարեկանը, նախագծով առաջարկվում է 20 տարվա մասնագիտական ստաժ ունենալուց հետո անցնել բարձր նշաձողով կենսաթոշակի:

Դիտարկմանը, որ հանրության մեջ մտահոգություն կա, որ դատավորների համար բարձր կենսաթոշակ է ապահովվում, մինչդեռ, օրինակ, ուսուցիչների համար չի ապահովվում, Խաչատրյանը նշեց. «Եթե սա համարենք անարդարություն, ուրեմն պետք է ասենք, որ այն գործում է աշխարհի բոլոր զարգացած երկրներում… 16 ժամ աշխատող, բայց 400-500 հազար դրամ ստացող դատավորը չի կարող նորմալ դատավոր լինել: Սկզբից պետք է դատավորների սոցիալական պայմաններն ապահովենք, եթե սոցիալական երաշխիքներ չտանք, իրենցից շատ բան չենք կարող պահանջել»:

Մանրամասները՝ տեսանյութում: