Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 2-ին կայացավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը՝ հիբրիդային ձևաչափով: Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Քննարկումներին մասնակցեցին Գործողությունների ծրագրում ներգրավված ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Ղեկավար կոմիտեի նախորդ՝ 2020թ. հուլիսին կայացած նիստից հետո անցած ժամանակահատվածին, նշեց Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրները, կարևորեց Արցախում բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։ Այս առումով, ԱԳ նախարարի տեղակալը հիշատակեց ԵԽ բարձրաստիճան ղեկավարների և տարբեր մարմինների հայտարարությունները, արցախյան պատերազմի հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից հետևանքների վերաբերյալ 2021թ. սեպտեմբերին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերին հրապարակված հուշագիրը:

Անդրադառնալով Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին՝ Պարույր Հովհաննիսյանը շեշտեց, որ դրա հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում: Գոհունակություն հայտնվեց 2022թ. հունվարին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ընդունված «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» բանաձևում ժողովրդավարության ուղով Հայաստանի առաջընթացի արձանագրման կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Գործողությունների ծրագրի դոնոր կազմակերպություններին և երկրներին, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Նորվեգիային, Շվեդիային, Ավստրիային, Շվեյցարիային, Միացյալ Թագավորությանը, Գերմանիային, Իռլանդիային, Լիխտենշտեյնին, ինչպես նաև Երեխաների նկատմամբ բռնության վերացման հիմնադրամին և Մարդու իրավունքների վստահության հիմնադրամին:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: Մտքեր փոխանակվեցին հաջորդ՝ Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում ներառվելիք նախագծերի վերաբերյալ: