Այս խելահեղությունը պիտի՛ կանգնի․ ՌԴ-ն սարսափ տարածելով ստիպում է Ուկրաինային ընդունել պարտությունը. Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլ է սպասվում վաղը՝ մարտի 3-ին։ Ի՞նչ նպատակներ են դրված։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է՝ ռազմական թատերաբեմին զուգահեռ՝ նաև բանակցությունների երկկողմ խողովակ է ստեղծել ՌԴ-ն։ Կրեմլը փորձում է հասկանալ, թե պատերազմում իր ստեղծած սպառնալիքները որքանո՞վ են ազդում Ուկրաինայի վրա։

«Պուտինը ցանկանում է, որ հենց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշում կայացնի՝ ընդունելով պարտությունը։ Նպատակն է՝ ոչ թե ինքը մտնի, նվաճի Կիևը, այլ ուզում է քաղաքների շուրջ ստեղծված վիճակներով վախեցնել՝ սարսափեցնելով հասնել իր նպատակին, որն է՝ Ուկրաինայի պարտության ընդունմանը»,- ասաց նա։

Ի՞նչ արդյունք է ձեռնտու Հայաստանին գլոբալ այս մրցախաղում։ Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ միանշանակ փաստ է, որ աշխարհակարգի փլուզումը ձեռնտու չէ, տուժում են ամենախոցելի կետերը, ուր կան կոնսերվացված կոնֆլիկտներ․ «Իսկ արցախյան կոնֆլիկտը կոնսերվացված կոնֆլիկտ է։ Եկեք միշտ հիշենք սա և ում գործողություններն էլ որ գնահատելու լինենք՝ թե՛ դաշնակցի, թե՛ Արևմուտքի, պիտի գնահատենք՝ անվտանգության վակուո՞ւմ է առաջանալու դրանից, թե՞ ոչ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան