Հանդիսավոր միջոցառում հայ խաղաղապահների մասնակցությամբ
Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորախմբի հրամանատարի փոփոխության հանդիսավոր արարողությանը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ալեքսան Մուշեղյանը։