Լեզու գտնելու 2-րդ փորձը․ ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը սպասվում է այսօր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հաստատել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա այսօր երեկոյան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ պատվիրակությունների կազմը չի փոխվի։

Մինչ այդ, սակայն, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ չգիտի, թե երբ կկայանա բանակցությունների հաջորդ փուլը։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանի պատվիրակությունը չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին կսպասի ուկրաինական պատվիրակությանը՝ բանակցությունները շարունակելու համար։

«Այսօր օրվա երկրորդ կեսին՝ երեկոյին մոտ, մեր պատվիրակությունը տեղում կսպասի ուկրաինացի բանակցողներին։ Մեր պատվիրակությունն այսօր երեկոյան պատրաստ կլինի շարունակել զրույցը»,- ասել էր Պեսկովը՝ չհստակեցնելով բանակցությունների վայրը։

Մինչդեռ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը բանակցությունների առաջին փուլում գլխավորում էր ռուսական պատվիրակությունը, հայտարարել էր, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին։

Հիշեցնենք՝ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 28-ին։