Բայդենն ասում է՝ Պուտինը գաղափար չունի, ինչ է իրեն սպասվում․ Аpple-ը ՌԴ-ում ապրանք չի վաճառի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 1 շաբաթ․ փետրվարի 28-ին տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունները որևէ էական արդյունքի չհանգեցրին։ Այսօր նախատեսված էր բանակցությունների հաջորդ փուլը, սակայն ըստ, «Ինտեֆաքս»-ի, հանդիպումը կարող է տեղափոխվել շաբաթվա վերջ։ Մինչ այդ, ռուսական զորքերը շարունակում են առաջխաղացումը․ ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը։

Ժիտոմիր քաղաքում հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա։ Փրկարարները 12 մարդու դուրս են բերել մասամբ փլուզված շենքի նկուղներից, նրանցից 6-ը երեխաներ են։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Ժիտոմիրում ավիահարվածի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 16-ը՝ վիրավորվել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Երեկ երեկոյան թիրախավորվել է նաև Կիևի հեռուստաաշտարակը։ Ռադիոհեռարձակման, ռադիոկապի և հեռուստատեսության ուկրաինական կոնցեռնը տեղեկացրել է, որ տեղի ունեցած պայթյունների հետևանքով վնասվել է տեխնիկական սենյակը, իսկ ալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցված է։

ՌԴ գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջել է սահմանափակել «Էխո Մոսկվի»-ի և «Դոժդ» հեռուստաալիքի հասանելիությունը՝ պնդելով, որ դրանք Ռուսաստանում ճանաչվել են որպես օտարերկրյա գործակալներ։ Ըստ հաղորդագրության՝ այս լրատվամիջոցներին վերագրվում է կեղծ տեղեկությունների նպատակային և համակարգված տարածում, և եթե ​​խախտումները չվերացվեն, լրատվամիջոցներին սպառնում է արգելափակում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հաշվարկներում սխալվել է։ Նրա դիտարկմամբ՝ Պուտինը գաղափար չունի, թե ինչ է իրեն սպասվում։ Նախագահը թեև կրկին շեշտել է, որ իրենց ուժերը չեն ներգրավվի Ուկրաինայում ռուս զինվորականների հետ հակամարտության մեջ և չեն գնա Եվրոպա Ուկրաինայում կռվելու, բայց նրանք կպաշտպանեն ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին։ Բայդենը խոսել է նաև նոր պատժամիջոցներից՝ հայտնելով, որ ԱՄՆ-ը ևս փակում է իր օդային տարածքը ռուսական ընկերությունների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան