Մոուրինյուն ցանկանում է, որ Մխիթարյանը երկարաձգի պայմանագիրը Ռոմայի հետ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր երրորդ մրցաշրջանն է անցկացնում է հռոմեական ակումբի մարզաշապիկով: «Ռոմայի» կազմում մինչ այժմ նա անցկացրել է ավելի քան 100 հանդիպում և խփել 27 գոլ, սակայն նրա պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանից հետո. գրում է armsport-ը։

Մրցաշրջանի վերջում ֆուտբոլիստից բաժանվելու մասին բազմաթիվ անգամ գրել են իտալական լրատվամիջոցներում, սակայն այժմ, ըստ Asromalive-ի, որը մեջբերում է Gazzetta dello Sport-ին, ամեն ինչ միանշանակ փոխվել է։

Ժոզե Մոուրինյուն այդ հարցում սկզբունքային է․ Նիկոլո Զանիոլոյի՝ հավանական հեռանալու ֆոնին, մարզիչը ցանկանում է, որ հայ ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրը ևս մեկ տարով։

Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելու տարբերակը մեխանիկորեն անհնարին է դառնում՝ միջազգային իրավիճակի պատճառով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին ռուսական մի շարք ակումբներ։

Հիշեցնենք, ավելի վաղ Մոուրինյուն խոսել է թիմի կիսապաշտպանության և Հենրիխ Մխիթարյանի մասին, նշելով․ «նա լավագույնն է խաղը հասկանալու և խաղադաշտում տարածություններ գտնելու տեսանկյունից, և այդ առումով նա այս թիմի ամենաառանցքային խաղացողն է» (DAZN)։