ՔՏՀԱ տեսչական մարմինը՝ գազաբալոնների հետ կապված նոր օրենքի մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգութան տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ փետրվարի 18-ից ուժի մեջ են մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոններ կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումները պետք է պարբերաբար ենթարկվեն փորձաքննության, որից հետո միայն կթույլատրվի մարդատար, բեռնատար և ուղևորատար փոխադրամիջոցների շահագործումը:

Օրենսդրական պահանջի համաձայն՝ գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդները պետք է դիմեն լիցենզավորված կազմակերպություններին՝ իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար:

Օրենքում արված մեկ այլ փոփոխությամբ՝ գազաբալոնային համակարգերի վկայագրման ժամկետը փետրվարի 15-ից երկարաձգվել է մինչև ս․թ օգոստոսի 1-ը, որը հնարավորություն կտա ավտոտրանսպորտային միջոցներ շահագործողներին՝ մեքենաները ճնշափորձարկման ենթարկել մինչև նշված ժամանակահատվածը։

Այսինքն՝ նշված ժամկետից հետո միայն ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմին, կիրականացնի օրենքի պահանջներից բխող վերահսկողական գործառույթներ և կկիրառի վարչական պատասխանատվության միջոցներ։