Ռուս-ադրբեջանական մերձեցում՝ Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին․ Ի՞նչ ռիսկեր են ստեղծվում Երևանի համար․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդման այս թողարկման թեման փետրվարի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած երկու երկրերի միջև դաշնացային փոխգործակցության հուշագիրն է՝ ուկրանական ճգնաժամի ֆոնին։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը միանշանակ կարելի է կապել ռուս-ադրբեջանական մերձեցման հետ։ Ըստ նրա՝ հռչակագրի ստորագրումը պետք է կապել նաև 44-օրյա պետերազմի հետևանքերի հետ։ Այս իրադարձությունների շարքը, քաղաքագետի խոսքով, շարունակում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրած «Շուշիի հռչակագիրը»։

«Աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում։ Այն օպերացիան, որն Արցախում տեղի ունեցավ, միայն Արցախի մասին չէր, այն ուներ ավելի խորը պատճառներ, ավելի հեռուն գնացող նպատակներ։ Այդ նպատաներից են նաև այդ հռչակագրերը, որոնք ստորագրվեցին Մոսկվայում և Շուշիում։  Տեղի է ունենում Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության մեծացում»,- ասաց նա։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի նկատառմամբ էլ՝ Մոսկվան Բաքվի հետ իր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար ինչ-որ բան պետք է վճարի, իսկ թե ինչ, դեռ դժվար է ասել։

«Ազատ քաղաքացի» ՀԿ Հովսեփ Խուրշուդյանն էլ նկատեց, որ Ալիևը խուսափեց պամանագրեր կնքելուց, նախընտրեց հռչակագիրը։

«Ռուսաստանին պետք էր պայմանագիր, որովհետև, ես վստահ եմ, որ Ռուսաստանի կողմից Արցախի մի մասն Ադրբեջանին գրավել թույլ տալը կապված էր այն հեռանկարի հետ, որ Ադրբեջանն առնվազն պայմանագրային, դաշնակցային հարաբերությունների մեջ կմտնի հետ իր հետ։ Նրանք դրան սպասում էին, և սպասում էին, որ Ադրբեջանը նաև ՀԱՊԿ և ԵՏՄ կմտնի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան