Քաղաքական դիակի հետ չեն երկխոսում, Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում։ Քաղաքական դիակի հետ չենք երկխոսում։ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է։ Հայաստանի իշխանությունը պատկանում է Հայաստանի ժողովրդին», – այսօր Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ  Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ, ասաց՝ դա չի նշանակում, թե իրենք պատրաստ չեն որևէ քննարկում ունենալ։ «Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման հրաժարականի ժամկետները և դրա հետ կապված որոշ պայմաններ։ Ես պատրաստ եմ ասել՝ մենք ընդհանրապես վրեժխնդրություն չենք ուզում։ Եվ եթե Սերժ Սարգսյանը օր առաջ բացի իր աչքերը և հրաժարական տա, դա միայն ու միայն օգուտ կբերի նրան ու Հայաստանի Հանրապետությանը», – ընդգծեց ընդդիմադիր շարժման առաջնորդը:

Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց նաև իրենց պատկերացրած հետագա զարգացումներից:

«Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից: Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ վարչապետ նշանակվելուց հետո քսան օր անց խորհրդարանը պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Ընդդիմադիր գործիչն ասաց՝ պատրաստ են Հանրապետականի հետ քննարկել նշված կետերը:

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: