ՀԱՊԿ-ՆԱՏՕ ուղիղ բախումը չի բացառվում․ հստակ է դառնում՝ ՀՀ-ի գլխին ինչ սպառնալիքներ են կախված․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

«Ուկրաինայի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը, աշխարհում բարձր տեմպ վերցրած սպառազինության մրցավազքը, ահաբեկչական խմբավորումների ակտիվացումն ու կենտրոնացումը եվրասիական տարածաշրջանում, միջուկային զենքի հնարավոր կիրառման հարցը միջազգային օրակարգի քննարկման առարկա դառնալը հուշում են, որ պայթյունը միայն Ուկրաինայով չի սահմանափակվելու»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մեր տարածաշրջանի դերակատարներն ագրեսիվ դիմակայության փուլում են։ Աստիճանաբար տեսանելի են դառնում ՀԱՊԿ-ՆԱՏՕ անուղղակի և չի բացառվում նաև ուղիղ բախումը։ Հստակ է դառնում, թե Հայաստանի գլխին ինչ նոր սպառնալիքներ են կախված: Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրն առավել մուգ գույներ է ստանում։ Շփման գծում իրադրությունը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել՝ այս փուլում դրանք կարող են դրսևորվել ՀՀ և Արցախի սահմաններին սադրանքներով, մեծամասշտաբ զորավարժություններով, զորքերի կուտակումով, մեկ այլ փուլում դրանք կարող են լինել ունենալ թիրախանին, ագրեսիվ և մասշատբային դրսևորում»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ նման բարդ իրավիճակում իշխանությունն անհասկանալի դիրք ու կեցվածք է ընդունել. «Երկիրը հնարավոր սցենարային զարգացումներին նախապատրաստելու փոխարեն ԶՈՒ-ում, ՊՆ-ում զբաղված է ներկուսակցական շահեր սպասարկող փոփոխություններով, զինվորականների նկատմամբ ճնշումներով»։

Մանրամասները՝ տեսանյութում: