Հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 1-ին անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Կատարելագործվել են զինծառայողների մասնագիտական ունակությունները, ձմեռային պայմաններում քողարկման և գործողությունների ներդաշնակման հմտությունները, ստուգվել դիմացկունությունն ու պատրաստության աստիճանը։