Ապօրինի ծառահատում Տավուշի մարզում

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Իջևանի բնակչի կողմից ապօրինի ծառահատում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ․ տեղեկացնում են ՔԿ-ից։

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տվյալներ իրացնելիս պարզվել է, որ 2022թ. փետրվարի 20-ից մինչև փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի «Փոքր շամուտ» կոչվող տարածքից ապօրինի հատվել է 46 հատ եղևնի: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված եղևնիները հատվել են Իջևանի բնակչի կողմից:

Իրավապահների կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում վերջինիս առանձնատանը կից պահեստարանում հայտնաբերվել է 2.20 մ երկարության, Սոճենու տարբեր տրամաչափի 168 հատ գերան, որոնք առաջացել են ապօրինի հատված վերոհիշյալ 46 հատ Սոճենու հատման արդյունքում: Այս կապակցությամբ հիշյալ բնակիչը հայտարարել է, որ դրանք պատկանում են իրեն, սակայն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Նկատի ունենանլով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևանի բնակիչը, ապօրինի ծառահատում կատարելու դիտավորությամբ, «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Խաչարձանի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի «Փոքր շանուտ» կոչվող անտառամասում, 2022թ. փետրվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, մինչև աճի դադարեցման աստիճանը, ապօրինի հատել է 45 հատ «Սոճի» և 1 հատ «Հացի» տեսակի տարբեր տրամաչափերի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը (բնությանը) պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 4.335.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Իջևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումն որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: