ՌԴ-ի անդամակցությունը G20-ին պետք է վերանայվի․ Ավստրալիայի վարչապետը կողմ է Մոսկվային հեռացնելուն

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինային 105 մլն դոլարի ռազմական և հումանիտար աջակցություն կցուցաբերի։ Նա նաև նշել է, որ կաջակցի ՌԴ-ին G20-ից (Մեծ քսանյակ) դուրս մղելուն, գրում է The Conversation-ը։

Ուկրաինային օգնության փաթեթը ներառում է 70 միլիոն դոլար՝ մահաբեր և ոչ մահաբեր աջակցության, և 35 միլիոն դոլար՝ մարդասիրական օգնություն համար:
Մորիսոնը նաև նշել է, որ G20-ին ՌԴ-ի անդամակցությունը պետք է վերանայվի։

«Մենք, մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, ձգտում ենք առավելագույն գին պարտադրել Ռուսաստանին, Մոսկվան ինքն է ընտրել լինել վտարանդի պետություն։ G20-ից Ռուսաստանին հեռացնելը կպահանջի կազմակերպության անդամների կոնսենսուսը, որն այս տարի նախագահում է Ինդոնեզիան»,- ասել է Ավստրալիայի վարչապետը՝ հավելելով, որ հարցը քննարկվում է Ինդոնոզիայի հետ։

Բացի այդ, G20-ի անդամ է նաև Չինաստանը և, ենթադրաբար, դեմ կլինի Ռուսաստանի հեռացմանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Ավստրալիան հայտնել էր, որ պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների դեմ։

Էմմա Չոբանյան