Ֆինլանդիայի խորհրդարանը կքննարկի երկրի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հարցը

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Ֆինլանդիան ավելի քան երբևէ մոտեցել է ՆԱՏՕ-ին։ Այս մասին գրում է POLITICO-ն։

Նշվում է, որ Ֆինլանդիայի քաղաքական կուսակցություններն այսօր հավաքվելու են՝ քննարկելու Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և Ֆինլանդիայի դերը Եվրոպայում նոր ուժերի հավասարակշռության մեջ: Ֆինլանդիայի պոտենցիալ անդամակցությունը ՆԱՏՕ-ին նույնպես լինելու է քննարկման առարկա, լրագրողների հետ զրույցում ասել է երկրի վարչապետ Սաննա Մարինը։

Հելսինկիում տրամադրությունը լարված է։ Ֆինլանդիան ունի Եվրոպայի ամենաերկար սահմանը Ռուսաստանի հետ՝ ավելի քան 1300 կիլոմետր, բայց ռազմական դաշինքի մաս չի կազմում: Երկիրը ՆԱՏՕ-ի մերձավոր դաշնակիցն է, սակայն ակումբին միանալու ցանկությունը մինչ այժմ մեծ չէր։

«Հասկանալի է, որ շատ ֆիններ փոխել կամ փոխում են իրենց կարծիքն այն բանից հետո, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Ֆինները գնահատում են, թե որն է այն գիծը, որով անցել է Ռուսաստանը, և որն է այն սահմանը, որը Ռուսաստանը չի անցնի։ Եվ եթե Ռուսաստանը հատում է ինչ-որ գիծ, ​​մենք դրան միայնա՞կ ենք բախվում, թե՞ մյուսների հետ միասին»,- ասել է Մարինը՝ չներկայացնելով իր կարծիքը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ։

Ֆիննական Yle հեռարձակող ընկերության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ ֆինների 53 տոկոսը կողմ է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը։ Այս ցուցանիշը հասնում է 66 տոկոսի, եթե հարևան Շվեդիան նույնպես անդամակցի ՆԱՏՕ-ին: Սա հանրային վերաբերմունքի կտրուկ փոփոխություն է։ Նախորդ՝ 2017-ի հարցման ժամանակ ֆինների միայն 19 տոկոսն էր աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ քաղաքացիների նախաձեռնությունն էլ մեկ շաբաթից պակաս ժամանակում հավաքել է անհրաժեշտ 50,000 ստորագրությունը, ինչը ստիպում է խորհրդարանին՝ քննարկել հարցը:

 

Էմմա Չոբանյան