Լուկաշենկոն վստահեցնում է՝ Մինսկը չի միանա Ուկրաինայում Մոսկվայի ռազմական գործողություններին

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Բելառուսի հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության՝ ՌԴ զինված ուժերի թիկունքին հարվածը կանխելու համար։ Այս մասին Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Բելառուսում «օդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության՝ ռուսական զորքերին թիկունքից հարվածներ հասցնելը թույլ չտալու համար»։

«Պաշտպանության նախարարն ինձ զեկուցեց արևմտյան սահմանը ևս հինգ գումարտակով ծածկելու պատրաստակամության մասին։ Այլ կերպ չենք կարող անել, մենք անընդհատ սադրանքների ենք սպասում արևմտյան գործընկերների կողմից՝ կա՛մ քաղաքական, կա՛մ տնտեսական, կա՛մ ռազմական ոլորտում»,- ասել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ բելառուս զինվորականները չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին և չեն պատրաստվում դա անել ապագայում։

«Բելառուսական բանակը ռազմական գործողություններին չի մասնակցել և չի մասնակցում, մենք դա կարող ենք ապացուցել ցանկացածին։ Ավելին, Ռուսաստանի ղեկավարությունը երբեք զինված հակամարտությանը մեր մասնակցության մասին մեր առաջ հարց չի դրել։ Մենք չենք պատրաստվում մասնակցել Ուկրաինայում այս հատուկ գործողությանը, նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը հստակեցրել է, որ ներկայում բելառուսական բանակի ուժերի և միջոցների մի մասը կենտրոնացված է հարավային ուղղությամբ՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ․ «Մենք մեր ուժերով ծածկում ենք Բրեստից մինչև Մազիր պետական սահմանը՝ կանխելու արմատականների և զենքի ներթափանցումը երկիր»։

Տաթև Ֆռանգյան