Կիևում և Խարկովում լարված դրություն է․ գիշերը ռուսական զորքերը 56 հարված են հասցրել Ուկրաինային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

Ռուս-ուկրաինական հակամարտության 6-րդ օրը, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, մեծությամբ երկրորդ Խարկով քաղաքը ենթարկվել է հրթիռային հարվածի։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է հրթիռը հարվածում կենտրոնական Ազատության հրապարակում գտնվող տեղական վարչակազմի շենքին։

Ռուսական զորքերը բոլոր կողմերից շրջափակել են Խերսոն քաղաքը: Արվարձանների բնակիչները, որոնք ապրում են Անտոնովսկի կամրջի, Կազացկի և Վեսելովի շրջանում, նախօրեին տարհանվել են կրակոցների պատճառով։ Ըստ «Ուկրաինա 24» հեռուստաալիքի՝ ռուսական զորքերը կրակ են բացում ավտոմեքենաների վրա, մարդկանցից խլում հեռախոսները։ Մայրաքաղաքում ևս դրությունը լարված է։

Դեռ երեկ՝ ռազմական գործողությունների ավարտի շուրջ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 3 ժամ տևած բանակցությունների ավարտից հետո Կիևի մատույցներում բալիստիկ հրթիռներով հարված է հասցվել։ Նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ միայն երեկ գիշերը Ռուսաստանը 56 հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային։

Իրականացվող ռմբակոծության և հրթիռակոծության մասով, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների, բնակելի շենքերի, մասնավոր և շտապօգնության մեքենաների և դպրոցների ուղղությամբ ռազմական հարձակումը կասեցնելու համար Ուկրաինան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ռուսաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումով։

Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երեկ պատասխանելով լրագրողների հարցին, հայտարարել է՝ երկրի ժողովուրդը չպետք է անհանգստանա հնարավոր միջուկային պատերազմի համար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմավարական ուժերը մարտական հերթապահության վիճակի բերելու մասին հայտարարությունների ֆոնին։ Միաժամանակ, Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը «դիտարկում և վերլուծում է» Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը։ Նա նաև նշել է, որ երկիրը վստահ է զսպման ռազմավարական դիրքի, ինչպես նաև իրեն և իր գործընկերներին պաշտպանելու ունակության հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան