Անկարան չի ճանաչում ՌԴ-ի գործողությունները Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ․ Հուլուսի Աքար

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրոյի կոնվենցիայի արհամարհումը որևէ երկրի օգուտ չի բերի, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Թուրքիան կշարունակի խստորեն պահպանել կոնվենցիայի բոլոր պահանջները նեղուցների մասով, այդ թվում` այդ փաստաթղթի 19, 20 և 21 կետերը»,- ասել է Աքարը լրագրողների հետ զրույցում։

Մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ թուրք նախարարը նշել է, որ ինչպես Ուկրաինան, այնպես էլ ՌԴ-ն Թուրքիայի համար հարևան երկրներ են, որոնց հետ Անկարան դրական կապեր է զարգացնում։

«Մենք անհանգստությամբ ու մտահոգությամբ ենք հետևում գործընթացներին։ Լրջորեն անհանգստացած ենք մարդկանց մահերով։ Թուրքիան հարգել ու հարգում է հարևան բոլոր երկրների ինքնիշխանությունը, սահմաններն ու ամբողջականությունը։ Մենք այդ սկզբունքից չենք հրաժարվում նաև Ուկրաինայի դեպքում։ Հուսով ենք՝ շուտափույթ խաղաղություն ու խնդիրների լուծում դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Աքարը։

Նա նաև նշել է, որ Անկարան չի ճանաչում ռուսական կողմի գործողությունները Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ։

«Մենք տեսնում ենք ու խոսում գործողությունների մասին, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Թուրքիան պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել հումանիտար դրամայից դուրս գալու համար»,- ասել է Հուլուսի Աքարը՝ նշելով, որ Թուրքիան ողջունում է ստեղծված իրավիճակից դիվանագիտական ​​և քաղաքական ելքերի ցանկացած ջանքերը։

«Մոնտրոյի կոնվենցիան երկար տարիներ հաջողությամբ գործում է ափամերձ բոլոր պետությունների համար։ Ստատուս քվոյի փոփոխությունն ու կոնվենցիայի արհամարհումն օգուտ չի բերի ոչ մի կողմի։ Թվում է, որ բոլոր կողմերը պետք է խստորեն պահպանեն այս փաստաթղթի պայմանները։ Թուրքիան հանդես է գալիս Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին»-ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Նա նաև անընդունելի է համարել Սև ծովի տարածաշրջանի վերածումը մրցակցության գոտու։

Էմմա Չոբանյան