Մարդկային կորուստներ, փախստականներ ու վիրավորներ․ պատերազմ Ուկրաինայում

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 24-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկի մասին՝ այն անվանելով «հատուկ ռազմական գործողություն» Դոնբասում։

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր տարբեր տեղեկություններ են ստացվում զոհերի և ավերածությունների վերաբերյալ, սակայն  երկու կողմից էլ զոհերի ու վիրավորների մասին հստակ թվեր չեն հրապարակվում։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը զինվորականների շրջանում զոհերի մասին թվեր չի հրապարակում, սակայն ընդունում է, որ դրանք կան։

Միաժամանակ, գերատեսչությունը հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերում կորուստները շատ ավելի քիչ են, քան ուկրաինական կողմինը։

Փոխարենը, Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում ռուսական ԶՈՒ-ի կրած մարդուժի վնասները կազմում են մոտավորապես 5300 մարդ։ Զեկույցում չի նշվում՝ արդյո՞ք այս թիվը ներառում է վիրավորներին և գերիներին։ Այս տեղեկատվությունը նաև այլ հաստատում չունի։

Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսական կողմը «բարոյալքված է և մեծ կորուստներ է կրում»։ Տեղեկացվում  է, որ ռուսական հրթիռները հարվածել են Ժիտոմիրի և Չեռնիգովի բնակելի շենքերին։

ՌԴ ԶՈւ-ի կորուստները հրապարակելով՝ ուկրաինական կողմը, սակայն, չի հրապարակել սեփական կորուստները։

Ամփոփելով ռազմական գործողությունների առաջին օրը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ մեկ օրում Ուկրաինայի 137 քաղաքացի է զոհվել, 316-ը՝ վիրավորվել: Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն էլ փետրվարի 26-ին հայտարարել է, որ ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 198 մարդ, ավելի քան հազարը՝ վիրավորվել է։

Մինչ այդ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը երկուշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժման առաջին օրից ի վեր Ուկրաինայում առնվազն 102 խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում՝ յոթ երեխա։ Բաչելետը զգուշացրել է, որ «իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել»։

«Այդ խաղաղ բնակիչների մեծ մասը սպանվել է ազդեցության լայն տիրույթով պայթուցիկ զենքերից, ներառյալ՝ ծանր հրետանուց և հրթիռային համակարգերից կրակոցներից և օդային հարվածներից»,- ասել է նա:

Բաչելետն  ընդգծել է, որ Ուկրաինայում միլիոնավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ տարեցներ, ստիպված են հավաքվել մետրոյում և ապաստարաններում՝ սպառնալիքից խուսափելու համար։

Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է 368.000 մարդու մասին, որոնք լքել են երկիրը, ներքին տեղահանվածների թիվը շատ ավելին է։

Տաթև Ֆռանգյան