Անէքսպրեսիա եք ներկայացնում ծրագիրը, տպավորություն է՝ Ձեզ քիչ առաջ են ասել, որ էլ Դուք չեք լինելու վարչապետը. Է. Մարուքյան

Լուրեր

12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
Բոլորը

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը ուշադրություն հրավիրեց վարչապետի՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու ոճի վրա․ «Ինչո՞ւ եք այսքան անհավես, անէքսպրեսիա ներկայացնում, այնպես չէիք ներկայացնում, ինչպես նախորդ Կառավարության ծրագիրն էր, եթե վստահ չեք ներկայացնում, ո՞նց եք համոզելու մեզ, ժողովրդին։ Տպավորություն է, որ Ձեզ քիչ առաջ են ասել, որ էլ Դուք չեք լինելու վարչապետը»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ խնդրելով հստակեցնել՝ ով է լինելու 2018 թվականից հետո երկրի վարչապետը։

Պատգամավորը հիշեցրեց նաև, որ վարչապետը երեկ խորհրդարանում հանդիպել է բոլոր խմբակցությունների հետ, բացի «Ելք»-ից, քանի որ «ժամանակ չի ունեցել»։

«Եթե ժամանակ չեք ունեցել, ուրեմն վաչապետ չպիտի աշխատեք»,- ասաց նա։ Վարչապետը պատասխանեց, որ անհավես չէ ու չգիտի ինչ անել, որպեսզի նման տպավորություն չառաջանա։ Անդրադառնալով հարցին, թե ինքն է լինելու արդյոք վարչապետը 2018-ից հետո, Կարապետյանն ասաց, որ բազմիցս է այդ հարցին պատասխանել ու պատասխանը չի փոխվել, սակայն այդպես էլ չասաց, որ 2018-ից հետո ևս ինքն է լինելու գործադիրի ղեկավարը։

Անդրադառնալով պատգամավորի այն դիտարկմանը, թե ժամանակ չի ունեցել, Կարեն Կարապետյանն ասաց, որ թե նման ձևակերպում չի եղել և հավելեց երեկոյան 18:00-ին եկել է «Ելքի» հետ հանդիպման, սակայն խմբակցությունում որևէ մեկին չի գտել։

Մարուքյանը հակադարձեց՝ 18:00-ին վարչապետը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։ Այս հարցը վիճաբանություն առաջացրեց խորհրդարանում․ տեղից սկսեց խոսել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պահանջելով վարման կարգով խոսք խնդրել, սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կոչ արեց ընդդիմադիր պատգամավորին ԱԺ կանոնակարգ-օրենքի հետ ծանոթանալ և հավելեց, որ վարման կարգով խոսելու հնարավորություն կընձեռնի քվեարկությունից առաջ։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ անդրադարձավ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական խնդրի ուղեգծին, մասնավորապես՝ ԼՂ խնդրի կարգավորմանը։ Պագամավորը խնդրեց հստակեցնել՝ ինչպե՞ս է գործադիրը պատկերացնում այս խնդրի լուծումը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ ողջ ծրագիրը միտված է երկրի անվտանգության ուժեղացմանը: «Ի՞նչ պետք է անենք, ուժեղ պետք է լինենք, որ մեզ հետ բանակցողն այդ տրամաբանությամբ մեզ հետ խոսի, որ բանակցային լավ պազիցիա ունենանք»,- ասաց վարչապետը։

 

Սեդա Ղուկասյան