Ընդդիմադիր պատգամավորն ի տարբերություն ՀՀԿ-ականի, չի պատասխանում քաղաքական հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Քայլ արա մերժիր Սերժին» շարժման դեմ ոստիկանության վերջին օրերի գործողություններում որևէ անօրինականություն չի տեսնում։ Ցուցարարների դեմ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառումը նա համարում է հատուկ միջոց։ Սակայն հայտնի է, որ այդ հատուկ միջոցը վիրավորել է 46 մարդու: «Լավ կլիներ, որ վիրավորներ չլինեին»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Նա ուրիշ տեղեկություններ չունի Բաղրամյան փողոցում տեղի ունեցածից։ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում վերադառնալ խորհրդարան և այստեղի ամբիոնից խոսել իր ընտրողների հետ։ Հենց դրա համար են նրան տվել պատգամավորի մանդատը: «Ես ուղիղ եթերում տեսա, թե նա ինչպես արտահայտվեց իր պատգամավորական վկայականի մասին, որն իբրև թե կորցրել է, և ինքը դա չի արժևորում։ Ի՞նչ անենք որ կորցրել է»,- ասում է տիկին Աճեմյանը։

Առայժմ Հանրապետական խմբակցությունը չի քննարկում Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, համենայնդեպս, տիկին Աճեմյանը նման տեղեկություններ չունի: «Դա գործընթաց է, որն իրականացվում է ԱԺ ղեկավարության կողմից՝ պարզելով և վերլուծելով որոշակի գործընթացներ, դա իմ կոմպետենցիայի մեջ չի մտնում»,- մանրամասնում է իշխանական պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավոր Արտակ Զեյնալյանը քաղաքական հարցերին չի պատասխանում։ Մասնավորապես, նա անպատասխան թողեց այն հարցը, թե ի՞նչ են մտածում «Ելք»-ում Հայաստանում ստեղծված վիճակից դուրս գալու մասին: «Ես կօգտվեմ իմ ազատության իրավունքից և չեմ ընկնի ձեր ծուղակը»,- լրագրողին ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Փոխարենը պարոն Զեյնալյանը կասի, որ «Քայլ արա մերժիր Սերժին» շարժման բերման ենթարկված բոլոր քաղաքացիների իրավունքները խախտված են։ Պատգամավորն ինքը ծեծի հետքեր է տեսել բերման ենթարկվածների վրա: «Ոստիկանն իրավունք չունի ցուցարարին ծեծել»,- եզրակացնում է պատգամավորը։