Ադրբեջանը՝ կոռուպցիոն նոր սկանդալում․ արտերկրում բացահայտվել է Նախիջևանի ղեկավարի բազմամիլիոնանոց ապօրինի կարողությունը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության կենտրոնը (OCCRP) նոր հետաքննություն է հրապարակել Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի որդիների՝ արտերկրում ունեցած բազմամիլիոնանոց ֆինանսների և անշարժ գույքի վերաբերյալ, հաղորդում է Meydan TV-ին։
Հետաքննության համաձայն՝ փողերի լվացման սխեմայով Թալիբովի որդիները միլիոններ են վաստակել՝ շուրջ 21․436․250 դոլար։ Այդ գումարից 9.491.250 դոլարը տեղաբաշխվել է Credit Suisse and Bank Vontobel-ում՝ Շվեյցարիայում, ԱՄԷ-ի NBD բանկում և Մեծ Բրիտանիայի Barclays բանկում՝ Սեյմուր Թալիբովի անունով:

Եվս 11․045․250 դոլար փոխանցվել է Ռզա Թալիբովի հաշվեհամարներին Շվեյցարիայի Credit Suisse-ում և Արաբական Միացյալ Էմիրությունների Bank of Dubai-ում: Բացի այդ, ևս 900․000 դոլար գտնվում է Թալիբովի դստեր հաշվեհամարին Vontobel բանկում։
Նշվում է նաև, որ Թալիբովներն ունեն անշարժ գույք Վրաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում՝ ընդհանուր 63 միլիոն դոլար արժողությամբ:

Թալիբովը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահն է 1993 թվականի հուլիսից։
«Նրա ղեկավարման օրոք իշխանության քննադատները ենթարկվել են ծեծի ու խոշտանգումների։ Այլախոհներին փակել են հոգեբուժարաններում։ Նա իր ուժն օգտագործել է՝ անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար։ Թալիբովին քննադատող լրագրողներն ու ակտիվիստները ենթարկվել են ճնշումների, ձերբակալությունների և բռնի արտագաղթի»,- ասվում է հետաքննության մեջ։

Ընդդիմադիր ակտիվիստները Թալիբովի ղեկավարման ոճի համար Նախիջևանն անվանում են «Ադրբեջանի Հյուսիսային Կորեա», իսկ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն օգտագործել է «Ադրբեջանի սև կղզի» արտահայտությունը։

Էմմա Չոբանյան