Թուրքիայի ընդդիմադիր առաջնորդը կրկին ակնարկել է ընտրություններում առաջադրվելու մասին՝ կանխատեսելով ընդդիմության հաղթանակը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը տարիներ շարունակ պայքարում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռացման համար, ասել է, որ պարզ է՝ իր երազանքը մոտենում է իրականությանը, նույնիսկ եթե կասկածներ կան՝ արդյո՞ք ընդդիմության նախագահի հիմնական թեկնածուն 2023թ․ ընտրություններում, ինքն է լինելու, թե՝ ոչ։ 

Reuters-ին տված հարցազրույցում Քեմալ Քըլըչդարօղլուն վստահորեն կանխատեսել է ընտրություններում ընդդիմության հաղթանակը, քանի որ Թուրքիան տնտեսական դժվարություններ է կրում Էրդողանի դրամավարկային քաղաքականության հետևանքով, փոխանցում է Duvar-ը։

«Իհարկե, եթե հինգ կուսակցական առաջնորդներ ինձ որպես թեկնածու հայտարարեին, պատիվ կլիներ ինձ համար։ Դա նաև կնշանակեր, որ նրանք վստահում են ինձ, և դա շատ կարևոր է ինձ համար»,- ասել է Քըլըչդարօղլուն։ 

Էրդողանին ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդներն ավելի ուշ քննարկելու են իրենց թեկնածուին, բայց նախ պետք է համաձայնության գան տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում քաղաքականության շուրջ իրենց համատեղ պլատֆորմի համար։ 

«Շատ ակնհայտ է և շատ պարզ, որ ում էլ ընտրեն որպես թեկնածու, կդառնա նախագահ»,- ասել է Քըլըչդարօղլուն։ 

Նա ասել է, որ պատճառ չի տեսնում Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման համար, որոնք տարաձայնություններ են առաջացրել Վաշինգտոնի հետ։ Ընդդիմադիր գործիչը նաև նշել է, որ ընտրվելու դեպքում կվերանայի Կենտրոնական բանկի ղեկավարությունը:

Հրապարակման մեջ նշվում է, որ նախկին տնտեսագետ ու պետական ծառայող Քեմալ Քըլըչդարօղլուն մնացել է Էրդողանի ստվերում, քանի որ CHP-ն, որը նա ղեկավարում է 2010 թվականից, բազմիցս պարտություն է կրել ընտրություններում։ 

Այդուհանդերձ, Քըլըչդարօղլուն և երկրի ավտորիտար և իսլամիստական ​​շարժման մյուս քննադատները կարծում են, որ իրենց ժամանակը եկել է:

Ընդդիմադիր դաշինքը ներառում է ազգայնականների, լիբերալների և պահպանողականների։ Սակայն խորհրդարանի երրորդ ամենամեծ ուժը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), դրանում ներառված չէ։

Ստամբուլում գործող «Türkiye Raporu» սոցիոլոգիական ընկերության աշխատակից Ջան Սելչուկին ասել է, որ Քըլըչդարօղլուն դարձել է «ավելի համարձակ և ագրեսիվ»՝ ցույց տալով դաշինքի թեկնածու լինելու իր վճռականությունը: Բայց նա մնում է ընդդիմության հավակնորդներից «ամենաթույլ թեկնածուն», և քանի դեռ նրան աջակցությունը չի աճել, Սելչուկին կանխատեսել է, որ դեռ կարող է հրաժարվել քվեարկությունից առաջ:

Թեև ընդդիմադիր դաշինքը դեռևս չի նշել նախագահի իր թեկնածուի անունը, Metropoll-ի հարցումները ցույց են տալիս, որ Քըլըչդարօղլուն շատ ավելի քիչ աջակցություն ունի՝ 28,5%, քան երեք հնարավոր այլ թեկնածուները և անձամբ Էրդողանը։

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, երկուսն էլ՝ CHP-ից, ունեն, համապատասխանաբար, 60,4% և 50,7% աջակցություն, իսկ IYI կուսակցության առաջնորդ և դաշինքի անդամ Մերալ Աքշեները՝ 38,5%: Metropoll-ի նախորդ հարցումը ցույց էր տվել, որ Քըլըչդարօղլուն միակ հավանական թեկնածուն է, որին Էրդողանը կհաղթի։

«Այս հարցումները ոչ մի նշանակություն չունեն այսօրվա համար»,- ասել է Քըլըչդարօղլուն՝ հավելելով, որ Յավաշը և Իմամօղլուն կշարունակեն ղեկավարել երկրի երկու խոշոր քաղաքները։

Էմմա Չոբանյան