Պետդումայի պատգամավորը հույս ունի, որ ապագայում «Ղրղզստանը, Հայաստանն ու Ուկրաինան կմիանան Միութենական պետությանը»

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապագայում Ղրղզստանը, Հայաստանը և Ուկրաինան կարող են միանալ Ռուսաստանի ու Բելառուսի Միութենական պետությանը, որը կհանգեցնի նոր երկրի ստեղծման։ URA.ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Խորհրդային Միության փլուզումից հետո այդպես էլ մտածում էին, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան և Ղազախստանը, հնարավոր է՝ հաշվի առնելով, որ Ղազախստանի հետ մենք միշտ միասին ենք եղել, նրա տարածքները կցվել են Խորհրդային Միության ժամանակ։ Ուստի, ես հույս ունեմ, որ այդ երեք ժողովուրդների շուրջ էլ՝ Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստան, ձևավորվելու է այն միջուկը, որը ժամանակի ընթացքում կլինի ինչ-որ նոր պետություն։ Ես արդեն ասում եմ, որ Միութենական պետության հիման վրա կաճի մի բան, որը կկոչվի այլ պետություն»,- ասել է Կալաշնիկովը։

Նրա խոսքով՝ որոշ երկրներ իրենք են ցանկություն հայտնել մտնել Ռուսաստանի կազմ։
«Շատ պետություններ գնացել են դեպի Ռուսաստան։ Ի տարբերություն Անգլիայի՝ մենք չենք ունեցել երբևէ գաղութներ, մենք միշտ այդ առումով գնացել ու գրավել ենք մեր տարածքները՝ միացնելով ծայրամասերը։ Կարծում եմ, որ այս իրավիճակում, երբ խոսում եք ապագայի հեռանկարի մասին, դա կարող են լինել Ղրղզստանը, Հայաստանը, որոնք գիտակցում են, որ իրենց չի բավարարում անվտանգություն՝ սեփական գոյության համար»,- ասել է Լեոնիդ Կալաշնիկովը։

Ի դեպ, Կալաշնիկովը ՌԴ-ում ադրբեջանական լոբբիի ամենաակտիվ դեմքերից է և պարբերաբար հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով։

Էմմա Չոբանյան