«Չեղարկե՛լ բոլոր թանկացումները»․ Ստամբուլում բողոքի ցույց է անցկացվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում շարունակվում են թանկացումների դեմ բողոքի ակցիաները։ Մասնավորապես, մի շարք կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հավաքվել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Բեշիքթաշ Իսքելե հրապարակում ու բողոքել վերջին թանկացումների դեմ։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բողոքի ակցիային մասնակցել են նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Մուսա Փիրօղլուն ու Զուլեյհա Գյույումը։
Ցուցարարները վանկարկել են «Անտեսանելի աշխատուժ, ձայնդ բարձրացրո՛ւ», «Թանկացում, հալածանք, խոշտանգում, ահա՛ Արդարությունն ու զարգացումը», «Քանի դեռ մենք լռում ենք, կլինեն նոր թանկացումներ», «Ոչ ոք չի կարող ապրել նման գների պայմաններում»։

Բողոքի ակցիային միացած բանվորները, ուսանողները, ֆերմերներն ու տնային տնտեսուհիները ելույթ են ունեցել՝ խոսելով իրենց առջև ծառացած դժվարությունների մասին։ Ընդգծելով, որ թանկացումների պատճառով այլևս չեն կարողանում իրենց օրվա ապրուստը հոգալ, նրանք կրկնել են թանկացումները չեղարկելու իրենց պահանջը։
Մամուլի համար նախատեսված հայտարարությունն ընթերցել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները։ Դրանում նշվում է, որ չնայած նախագահ Էրդողանը խոստացել էր որոշակի քայլեր ձեռնարկել, սակայն ոչինչ էլ չի փոխվել, ընդհակառակը, փետրվարի կոմունալ ծառայությունների հաշիվներն ավելի են ավելացել։


«Մենք չենք կարող տաքանալ, չենք կարող ուտել, ապաստան գտնել։ Մինչ մարդիկ բարձր գների տակ ճնշված են, շեֆերը շարունակում են ավելացնել իրենց հարստությունը։ Նրանք գողանում են էներգիայի մեր իրավունքը և մարդկանց վաճառում բարձր գներով»,- ասել են ցուցարարները։

Հավելենք, որ Թուրքիայում հունվարից բնական գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ երկրի տարբեր շրջաններում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում։

Էմմա Չոբանյան