Ամասիայում մանդատներից հրաժարված ՔՊ-ականներն իրենց քայլերը չեն համաձայնեցրել կուսակցության վարչության հետ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր Լեռնակերտում իր պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև խոշորացված Ամասիայում տեղի ունեցող հետընտրական զարգացումներին։ Նա ասաց, որ ՔՊ-ի ցուցակի կազմում ընդգրկված անձինք մանդատներից հրաժարվել են՝ իրենց այս քայլն առանց համաձայնեցնելու կուսակցության վարչության հետ։

«Ամասիա խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» չձևավորված խմբակցության անդամները սեփական նախաձեռնությամբ և նոտարի հաստատմամբ մանդատներից հրաժարվել են, որը համաձայնեցված չի եղել կուսակցության վարչության հետ։
Ճիշտ հակառակը, ես որպես մարզպետ՝ հորդորել եմ Մերգել Ղարիբյանին նման քայլի չգնալ, որովհետև սա իրավական ոչ բավարար գիտելիքների դրսևորում է, որ կարծում էին, թե կարող է նոր ընտրություններ լինեին։ Այսինքն՝ Ընտրական օրենսգրքի տվյալ հոդվածի սխալ մեկնաբանությունը հանգեցրեց այս խնդրին։

Եվ այն պահից սկսած, երբ կոնկրետ համայնքի ղեկավար մեր թեկնածուն քաղաքական գծից առանձնացել է այս առումով, «Քաղաքացաիական պայմանագիր»-ն այստեղ որևէ գործառույթ չունի և հաճախ լրագրողների լուսաբանումներում հանդիպել եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դատարան է դիմել, դատական կարգով վիճարկել։
Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ասել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի դիմել դատարան, որովհետև համամասնական ցուցակները հաշվի առնելով՝ դատարան դիմում է կուսակցության վարչությունը՝ վաչության ղեկավարի, այս դեպքում Սուրեն Պապիկյանի ստորագրությամբ։

Եվ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նման դատական գործընթացի մեջ չի մտել Ամասիա համայնքում, որքան տեղյակ եմ՝ կամ հայցը մերժվել է, կամ ընթացք չի տրվել, որովհետև հենց այս խնդիրը կա, այսինքն, երբ որ կուսակցությունն է առաջադրում, կուսակցությունն էլ կարող է դատական կարգով վիճարկել։

Ես խոսել եմ համայնքի ղեկավարի հետ և տիկին Հարությունյանին հորդորել եմ օրենքով սահմանված կարգով ստանձնել լիազորությունները՝ ողջ ծավալով։
Մենք զրույց ենք ունեցել նաև պարոն Ղարիբյանի հետ ուրբաթ օրը, առաջարկություն եղել է համատեղ աշխատել, քննարկել տիկին Հարությունյանի հետ վարչական պաշտոններում այն մարդկանց նշանակումը, որոնք արդյունավետ են աշխատել միավորված համայնքում, և ես կարծում եմ, որ երկխոսությունը պետք է տեղի ունենա։

Ամեն դեպքում նման կաթվածահար գործընթացը ձախողում է համայնքում ծրագրերի իրականացումը, և տիկին Հարությունյանը՝ որպես համայնքի ղեկավար, պետք է բավական ներուժ գտնի իր մեջ, որպեսզի ամբողջապես ստանձնի իր լիազորությունները»,-ասաց մարզպետը։

Հիշեցնենք, որ Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած և ամենաշատ ձայները հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանն ու նրա ընտրազանգվածը պահանջում են նոր ընտրություններ։ Նրանք գտնում են, որ համայնքապետի պաշտոնը պիտի ստանձներ ՔՊ-ն, այլ ոչ թե «Արփի- Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը։ Նրանք հրաժարվել էին իրենց վեց մանդատներից և փորձում էին դատական կարգով բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Մերգել Ղարիբյանը, որը նախքան Ամասիա համայնքի խոշորացումը, զբաղեցնում էր Արփի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, հրաժարվում է գույքի ու փաստաթղթերի հանձնում-ընդունումից։

Արմիկ Մովսիսյան