Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ «բունկերում» է եղել. ինչպես և ինչ է բացահայտելու քննիչ հանձնաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի վերջին նիստը, որին լրագրողները մասնակցելու հնարավորություն ունեին․ այսուհետ նիստերը կանցկացվեն դռնափակ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հույս հայտնեց, որ փակ դռների հետևում կկարողանան անթերի աշխատանք կատարել՝ չնայած խորհրդարանական ընդդիմության բացակայությանը:

Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտում են հանձնաժողովի աշխատանքները, դրա մասին ավելի վաղ էին հայտարարել` հիմնավորելով, թե իշխանությունները չեն կարող օբյեկտիվ քննել իրենց իսկ գործողությունները: Իսկ ահա այսօր նիստին, իշխանական պատգամավորներից զատ, ներկա էր նաև 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը: Նրա մասնակցության հետ կապված քննադատություններ կան: Հարցեր են հնչում, թե ինչպես է պատերազմի ժամանակ առանցքային պաշտոն զբաղեցրած Բաբայանը քննելու պատերազմի հանգամանքներն ու բացահայտելու մեղավորներին:

Սամվել Բաբայանը վստահեցնում է՝ իրեն Արցախի ՊԲ-ից գրություն են ուղարկել և տեղեկացրել, որ իրավունք չունի մարտական գործողություններին միջամտել: Սակայն Բաբայանը նշեց, որ պատերազմի ամբողջ ընթացքում մարտերը կառավարող բունկերում ազատ ելումուտ է արել․ «Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ այնտեղ, հետո զեկուցել եմ, թե ինչ է կատարվում: Ես ո՛չ խառնվել եմ, ո՛չ էլ խոսել եմ, ձեր նման այսպես կանգնել եմ»։

Ընդդիմադիրների պնդումներին, թե Սամվել Բաբայանն ինքը պետք է հանձնաժողովում հարցերի պատասխանի, այլ ոչ թե հարցեր տա, վերջինս հակադարձում է՝ ընդդիմադիրները պետք է հարցերի պատասխանեն: Ըստ Բաբայանի՝ հանձնաժողով պետք է գա պատերազմի ժամանակ արդեն պաշտոնաթող նախագահի կարգավիճակ ունեցող Բակո Սահակյանը, քանի որ Փաշինյանը Արցախի ՊԲ հրամանատարին և ԳՇ պետին նրա առաջարկով է նշանակել: Բաբայանը հրավիրյալների ցանկում տեսնում է նաև շուրջ վեց տարի առաջ պաշտպանության նախարարի պաշտոնը թողած Սեյրան Օհանյանին:

Հանձնաժողովում հույս ունեն, որ Սամվել Բաբայանի ներկայությունը կնպաստի պատերազմի հանգամանքների բացահայտմանը:

Սամվել Բաբայանը, սակայն, Անդրանիկ Քոչարյանի հետ համամիտ չէ: Նա պնդում է՝ հանձնաժողովում խորհրդատուի կարգավիճակ չունի․ «Ես որպես փորձագետ չեմ, ես որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ եմ»։

Factor TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ որոշվել է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ապահովել Սամվել Բաբայանի, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի ներկայությունը:

Այսօր, սակայն, լրագրողների հետ զրույցում այդպես էլ չհիմնավորվեց, թե նրանք օրենսդրական ինչ կարգավորմամբ են մասնակցելու նիստերին, քանի որ Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս: Իշխող ՔՊ-ից քննիչ հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը հայտարարում է, որ ԱԱԾ-ն նրանց գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններին տնօրինելու իրավունք է տալու:

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներից երկուսը ևս մշտապես մասնակցելու են նիստերին: Նրանք հույս ունեն, որ կբացահայտվի, թե իրենց զավակներն ում անգործության պատճառով են զոհվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան