Դոնբասի մասին լուրերից հետո ռուսական ֆինանսական շուկաներն և ռուբլին անկում են ապրել

Լուրեր

18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
Բոլորը

Երկուշաբթի Մոսկվայի բորսայում եվրոն ու դոլարն արագորեն ամրապնդել են դիրքերը։ Ռուսաստանի ֆոնդային շուկան փլուզվել է ավելի քան 8%-ով՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի մասին լուրերի հետևանքով։ Առավոտյան ֆոնդային շուկան աճել է, իսկ ռուբլին՝ ամրապնդվել, սակայն վերջին լուրերը փոխել են այս միտումը։ Մասնավորապես, լուրերը, որ Կրեմլը չի մեկնաբանում ինքնահռչակ ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, իսկ սահմանին, ինչպես պնդում են ռուս զինվորականները, սպանվել է հինգ դիվերսանտ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին արժեթղթերի շուկան անցել է կտրուկ անկման։ Ժամը 14:50-ի դրությամբ Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է 8,5%-ով և կազմել 3103,34 կետ, նշում է Forbes-ը։ РТС ինդեքսը նվազել է 10%-ով ՝ հասնելով 1251,61 կետի։ Մոսկվայի բորսայի ինդեքսը թարմացրել է իր նվազագույնը 2020 թվականի վերջից, մեկնաբանում է «ԲԿՍ էքսպրես»-ը։

Ռուսական բաժնետոմսերի անկումը երկուշաբթի առքուվաճառքի կեսին ակտիվացել է Դոնբասից ստացվող տեղեկությունների, մասնավորապես՝ նոր հրետակոծությունների մասին լուրերի ֆոնին, իր հերթին նշում է Ինտերֆաքսը։

Տաթև Ֆռանգյան