Ուկրաինան հերքել է Ռոստովի մարզում սահմանապահ անցակետի ոչնչացման մասին ՌԴ-ի տեղեկությունները

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Ուկրաինայի տարածքից արձակված արկը հարվածել է Ռոստովի մարզում ԱԴԾ սահմանային ծառայության անցակետին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Փետրվարի 21-ին ժամը 09:50-ին Ուկրաինայի տարածքից արձակված չպարզված արկն ամբողջությամբ ոչնչացրել է ռուս-ուկրաինական սահմանից մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող սահմանապահ ծառայության կետը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հերքել է այս տեղեկությունները։

«Ռուսաստանի ԱԴԾ հայտարարությունը Ուկրաինայի տարածքից գնդակոծության մասին, որի արդյունքում ՌԴ սահմանապահների հերթապահության վայր է ոչնչացվել, սադրանք է։ Մասնավորապես, հստակ վայրը, որտեղ դա տեղի է ունեցել, չի նշվում, բացառությամբ Ռոստովի մարզում ռուս-ուկրաինական սահմանից 150 մետր հեռավորությունը։ Պետք է նշել, որ Ռոստովի մարզը սահմանակից է ինչպես Ուկրաինայի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքին՝ Լուգանսկի տարածաշրջանում, այնպես էլ ուկրաինայի կողմից չվերահսկվող տարածքներին, որի երկարությունը կազմում է ավելի քան 400 կմ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ուկրաինական կողմը նաև նշում է, որ Պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները ՌԴ ԱԴԾ-ից տեղեկություն չեն ստացել ոչ ստանդարտ իրավիճակների մասին։

«Միևնույն ժամանակ, ռուսական ռեսուրսների վկայակոչած որոշ աղբյուրներ նշում են, որ կարելի է խոսել սահմանի այն հատվածի հարևանության մասին, որը գտնվում է Ուկրաինայի կողմից չվերահսկվող Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանում»,- հայտնել են Պետական սահմանապահ ծառայությունից։

Տաթև Ֆռանգյան