Պաշտոնական այցով Իրանում գտնվող Կարեն Անդրեասյանը հանդիպել է իր պաշտոնակցին

Լուրեր

18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
Բոլորը

Երեկ՝ փետրվարի 20-ին, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նախարարն առաջինը հանդիպել է Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Կողմերը քննարկել են իրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր։

Երկու երկրների արդարադատության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը կարող են համագործակցել՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, երեխաների իրավունքների և միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (ՄԱԿ, ԿԴԿ) իրականացման և մի շարք այլ ոլորտներում։

Ձեռք են բերվել համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություններ, այդ թվում՝ հանձնաժողովի ձևավորման, «ՀՀ և ԻԻՀ միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության մասին» համաձայնագրի գործողությունն ընդլայնելու մասին։

Երեկոյան ՀՀ արդարադատության նախարարի պատվին Իրանի արդարադատության նախարարի կողմից տրվել է պաշտոնական ընթրիք։