Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Եվրանեսթ» ԽՎ-ի փոխնախագահի հետ

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 21-ին հանդիպել եմ ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի հետ: Հանդիպմանը նաև ներկա էր Հայաստանում Լիտվայի Հանրապետություն արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն․ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Զրուցակցիս եմ ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանում կայունության և ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորման, տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ: Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել եմ հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցեր՝ ընդծելով՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և ընդգծել, որ Լիտվայի Հանրապետությունը պատրաստ է ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը և նպաստել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության խորացմանը: