Էրդողանի խորհրդականի կարծիքով` Պուտինը ձգտում է վերագծել սահմանները

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ ու գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։

Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչ դիրք է զբաղեցնում Թուրքիան ուկրաինական ճգնաժամում, Քալընը հայտարարել է, որ 21-րդ դարը պետություններին կանգնեցրել է նոր բարդ խնդիրների առաջ, և նշել, որ սկզբունքները պետք է որոշվեն ժամանակաշրջանին համապատասխան։

Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ այս համատեքստում Մոսկվային լսելը հրամայական է, և որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները ոչ մի օգուտ չեն տա։

Ըստ Քալընի՝ անհրաժեշտ է լսել Ռուսաստանին և հասկանալ նրա ռազմավարական մտահոգությունները»։ «Պուտինը ձգտում է վերագծել սահմանները և նորացնել իր ռազմավարական դաշինքները Խորհրդային Միության փլուզումից 30 տարի անց»,- ասել է նա։

Խոսելով Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի վաճառքի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին՝ Քալընն ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է։

«ՆԱՏՕ-ն ամենահաջող և ամենակարևոր ռազմական դաշինքն է, որը երբևէ տեսել է աշխարհը, և Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային անդամն է»,- նշել է նա՝ընդծելով, որ դա չի նշանակում, որ Թուրքիան չի համագործակցելու այլ դաշինքների հետ Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում, ինչպես նաև չի փորձելու լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի ու Չինաստանի հետ։

Էմմա Չոբանյան