Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացնելու։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Շատ շուտով նախագահ Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի»,- ասել է նա։

Ըստ Պեսկովի՝ խոսքը «մեծ հանդիպման» մասին է, այլ ոչ թե ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ նախագահի կանոնավոր հանդիպումների։

ՌԴ նախագահի խոսնակը չի պատասխանել հանդիպման թեմայի վերաբերյալ հարցին, սակայն նշել է, որ այն «հերթական չէ»։ Նա նաև ասել է, որ Կրեմլը Դոնբասում լարվածության մակարդակի նվազման նշաններ չի տեսնում։

«Իրավիճակն իսկապես չափազանց լարված է, և առայժմ մենք լարվածության մակարդակի նվազման նախանշաններ չենք տեսնում: Սադրանքներն ու հրետակոծությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնում։ Իհարկե, դա շատ խորը մտահոգություն է առաջացնում»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Կրեմլը չի մեկնաբանում հարցը՝ արդյո՞ք ռուսական ուժերը կմիանան, եթե ԼԺՀ-ն օգնություն խնդրի իրավիճակի սրման հետ կապված։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին և Պուտինին հրավիրել է գագաթնաժողով անցկացնել Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության վերաբերյալ։ Երկու կողմերն էլ պաշտպանել են այդ գաղափարը և ընդունել Ֆրանսիայում հանդիպելու՝ Մակրոնի առաջարկը։

Տաթև Ֆռանգյան