Բլինքենն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
15.02.2022 | 21:51ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ասել է Պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնյա,գրում է National Post-ը։
«Երբ նրանք վերջին անգամ խոսեցին, համաձայնեցին կապի մեջ մնալ»,-ասել է պաշտոնյան։ Նա այլ մանրամասներ չի հաղորդել։
Նշենք, որ Բլինքենի ու Լավրովի վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել փետրվարի 12-ին էր։
Էմմա Չոբանյան